«Ուլիսը» և «Ալաշկերտը» երկուական գնդակ խփեցին

«Ուլիսը» և «Ալաշկերտը» երկուական գնդակ խփեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի` «Ուլիս»-«Ալաշկերտ» հանդիպումը գոլառատ ստացվեց:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին. «Ուլիսի» կազմում աչքի ընկան Արտակ Ալեքսանյանը և Կոնստանտին Մորոզովը, իսկ «Աշալկերտի» գոլերը խփեցին Դարկո Վուչիչն ու Նորայր Գյոզալյանը: Այժմ «Ուլիսն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» հինգերորդ տեղում է` ակտիվում ունենալով 32 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 26-րդ տուր

«Ուլիս»-«Ալաշկերտ»` 2:2
Գոլերը` Ալեքսանյան 28՛, Մորոզով 48՛ – Վուչիչ 8՛, Գյոզալյան 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում