«Միլանը» պարտվեց «Սասուոլոյին» և զրկվեց եվրագավաթների ուղեգրից (տեսանյութ)

«Միլանը» պարտվեց «Սասուոլոյին» և զրկվեց եվրագավաթների ուղեգրից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» պարտություն կրեց «Սասուոլոյից»: «Չիտտա դել Տրիկոլորե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դոմենիկո Բերարդին, իսկ «Միլանի» կազմում աչքի ընկան Ջակոմո Բոնավենտուրան և Ալեքսը: 

Այժմ «Սասուոլոն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 10-րդ տեղում է, ունի 46 միավոր և վերջնականապես զրկվել է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Սասուոլո»-«Միլան»` 3:2
Գոլերը` Բերարդի 13՛, 31՛, 77՛ – Բոնավենտուրա 33՛, Ալեքս 51՛
Հեռացում` Բոնավենտուրա 57՛, Սուսո 90+4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում