«Միկան» վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ

«Միկան» վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր «Արարատին»:

Արամ Ոսկանյանի սաները վստահ հաղթանակ տոնեցին` խփելով երեք անպատասխան գնդակ: 18-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Տիգրան Բարսեղյանը, նախքան ընդմիջման գնալը` 27-րդ րոպեին, Գևորգ Կարապետյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 61-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքսը` դիպուկ իրացնելով Կարեն Իսրայելյանի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց վերջին հորիզոնականում` ակտիվում ունենալով ընդամենը 9 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 26-րդ տուր

«Միկա» – «Արարատ»` 3:0
Գոլերը` Բարսեղյան 18՛, Կարապետյան 27՛, Ալեքս 61՛
Հեռացում` Բարսեղյան 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում