Գործակալ. Մովսիսյանը հետաքրքրված է MLS վերադառնալու տարբերակով

Գործակալ. Մովսիսյանը հետաքրքրված է MLS վերադառնալու տարբերակով

Գործակալ Պատրիկ Մաքեյբը, ով համագործակցում է Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ, հայտարարել է, որ Յուրան ցանկանում է մոսկովյան ակումբից տեղափոխվել MLS, որտեղ հանդես է եկել 2006-2009 թվականների ընթացքում:

-Յուրան շատ հետաքրքրված է MLS վերադառնալու տարբերակով: Կարծում եմ` նա մի քանի տարբերակ կունենա և, բնականաբար, կքննարկի MLS-ից եկած առաջարկները: Տեսնենք` առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ինչ տեղի կունենա Յուրայի, ակումբի և նրա ծառայություններով հետաքրքրված մյուս թիմերի միջև,-Մաքեյբի խոսքերը մեջբերել է «Championat.com»-ը` հղում կատարելով «Salt Lake Tribune»-ին:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, մասնակցել է 16 խաղի (10-ի դեպքում մեկնարկային կազմում), խփել է երկու գոլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում