Յակինն 90%-ով կհեռանա «Սպարտակից»

Յակինն 90%-ով կհեռանա «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այդ մասին հաղորդում է ռուսական «ТАСС» գործակալությունը՝ հղում կատարելով մասնագետի մերձավոր շրջապատից իր աղբյուրին։

«90%-ով նա կհեռանա թիմից մրցաշրջանն ավարտվելուց հետո»,-հաղորդել է աղբյուրը։ 

Յակինի ղեկավարությամբ վերջին խաղում «Սպարտակը» սեփական դաշտում «ԲԿՄԱ»-ին պարտվել է 0:4 հաշվով։ Յակինը թիմի ղեկն ստանձնել է 2014 թ. ամռանը՝ կնքելով երկամյա պայմանագիր։ Թիմը զբաղեցնում է Ռուսատանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և գործնականում հնարավորություն չունի հայտնվելու եվրագավաթներին մասնակցության իրավունք տվող գոտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում