Չեմպիոն «Փյունիկը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Չեմպիոն «Փյունիկը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրից հետաձգված` «Փյունիկ»-«Գանձասար Կապան» հանդիպումը: Նորընծա չեմպիոնը 3:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Սարգիս Հովսեփյանի սաներից մեկական գոլով աչքի ընկան Ռազմիկ Հակոբյանը, Զավեն Բադոյանը և Նարեկ Ասլանյանը, իսկ «Գանձասար Կապանի» միակ գոլը խփեց Հայրապետ Ավագյանը: Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 57 միավոր, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 29 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 7-րդ հորիզոնականը:

Բարձրագույն խմբի առաջնություն, 16-րդ տուր

«Փյունիկ» – «Գանձասար Կապան»` 3:1
Գոլերը` Հակոբյան 4՛, Բադոյան 64՛, Ասլանյան 70՛ – Ավագյան 60՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում