Չեմպիոնը ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ. «Արարատ»-«Փյունիկ»` 2:2

Չեմպիոնը ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ. «Արարատ»-«Փյունիկ»` 2:2

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Փյունիկը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատին»: «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գոլ խփեցին:

13-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Մոյսես Օրոզկոն: «Փյունիկի» պատասխանը շատ չուշացավ. 15-րդ րոպեին Զավեն Բադոյանը վերականգնեց հաշվի հավասարությունը: Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, Օրոզկոն կրկին առաջ մղեց իր թիմին: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սեսար Ռոմերոն` 69-րդ րոպեին անվրեպ իրացնելով Արամ Հայրապետյանի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Այս հանդիպումից հետո «Փյունիկն» ունի 58 միավոր, իսկ «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով ընդամենը 10 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն

«Արարատ» – «Փյունիկ»` 2:2
Գոլերը` Օրոզկո 13՛, 41՛ – Բադոյան 15՛, Ռոմերո 69՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում