Արտագնա խաղում «Ուլիսը» հաղթեց «Միկային»

Արտագնա խաղում «Ուլիսը» հաղթեց «Միկային»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Ուլիսն» արտագնա խաղում առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: «Միկա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:

«Ուլիսի» կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ Լևան Ջարկավան, իսկ 20-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ռուստեմ Կալիմուլիին: «Միկային» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն 73-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Ալիկ Առաքելյանը:

Այս հաղթանակից հետո «Ուլիսն» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Միկան» չորրորդ տեղում է` ակտիվում ունենալով 37 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 27-րդ տուր

«Միկա» – «Ուլիս»` 1:2
Գոլերը` Առաքելյան 73՛ – Ջարկավա 3՛, Կալիմուլի 20՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում