Անչելոտի. Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»

Անչելոտի. Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` «Խետաֆեի» հետ հանդիպումից (7:3) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքը մադրիդյան ակումբում:

-Իմ կարծիքով` ապագայիս հետ կապված ամեն ինչ հստակ է. կա՛մ ես մնում եմ «Ռեալում», կա՛մ մեկամյա դադար եմ վերցնում: Մի մոռացեք, որ նախորդ մրցաշրջանում մենք ակումբի պատմության մեջ 10-րդ անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգայում: Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում», ահա և վերջ: Եթե ակումբը դա չի ցանկանում, ես կընդունեմ նման որոշումը: Դա ինձ չի ուրախացնի, բայց հաշվի առնելով մասնագիտությունս` նման բաներ լինում են,-Անչելոտիի խոսքերը մեջբերված են «Football-Italia»-ից:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» զբաղեցրել է Իսպանիայի առաջնության երկրորդ հորիզոնականը, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում զիջել է «Ատլետիկոյին», իսկ Չեմպիոնների լիգայի կիսեզրափակչում` «Յուվենտուսին»: Հաշվի առնելով, որ մադրիդյան թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել` չի բացառվում, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կդադարեցնի համագործակցությունն իտալացի մասնագետի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում