Մոնակոյի Գրան-պրիի արդյունքները (ֆոտոշարք)

Մոնակոյի Գրան-պրիի արդյունքները (ֆոտոշարք)

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգն առաջինն է «Ֆորմուլա 1»-ի Մոնակոյի Գրան-պրիում: Երկրորդը եզրագիծը հատեց «Ֆերրարից» Սեբաստյան Ֆետտելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ռոսբերգի թիմակից Լյուիս Հեմիլթոնը: Հեմիլթոնը, ով ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է, մրցարշավի ընթացքում ուներ զգալի առավելություն, սակայն եզրագծի հատումից առաջ Մաքս Ֆերստապենի վթարի արդյունքում մրցուղում փեյս-քար առաջացավ, ինչը խանգարեց բրիտանացուն, իսկ Ռոսբերգը և Ֆետտելը կարողացան շրջանցել նրան:

Նշենք նաև, որ Մոնակոյի Գրան-պրիին հետևել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով շփվել է հիմնականում «Մակլարենի» ներկայացուցիչների, Ֆերնանդո Ալոնսոյի հետ:

«Ֆորմուլա 1», Մոնակոյի Գրան-պրի

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)
2. Սեբաստյան Ֆետտել («Ֆերրարի») +4.4
3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +6.0

4. Դանիել Կվյատ («Ռեդ Բուլլ») +11.9
5. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլլ») +13.6
6. Կիմի Ռայկոնեն («Ֆերրարի») +14.3
7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +15.0
8. Ջենսոն Բատտոն («Մակլարեն») +16.0
9. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +23.6
10. Կարլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսսո») +25.0
11. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +26.2
12. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +28.4
13. Մարկուս Էրիքսոն («Զաուբեր») +31.1
14. Վալտերի Բոտտաս («Ուիլյամս») +45.7
15. Ֆելիպե Մասսա («Ուիլյամս») +1 շրջան
16. Ուիլ Սթիվենս («Մանոր») +2 շրջան
17. Ռոբերտո Մերի («Մանոր») +2 շրջան

18. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսսո») — չհատեց եզրագիծը
19. Ֆերնանդո Ալոնսո («Մակլարեն») — չհատեց եզրագիծը
20. Պաստոր Մալդոնադո («Լոտուս») — չհատեց եզրագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում