«Բանանցը» հաղթեց «Գանձասար Կապանին»

«Բանանցը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի` «Բանանց»-«Գանձասար Կապան» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0 հաշվով: Ժոլտ Հոռնյակի սաներից մեկական գոլ խփեցին Վահագն Այվազյանը և Միգել Լոպեսը:

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասար Կապանը» 7-րդ տեղում է` ակտիվում ունենալով 29 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 27-րդ տուր

«Բանանց» – «Գանձասար Կապան»` 2:0
Գոլերը` Այվազյան 9՛, Լոպես 59՛

 

Լուսանկարները` «Բանանցի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում