Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականի կողմից Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում սպասվող առաջիկա հանդիպման համար, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։

Հունիսի 13-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հինգերորդ տուրում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Օզբիլիսը ծանր վնասվածք էր ստացել՝ ծնկի խաչաձև կապանների կտրվածք, ինչի պատճառով երկարատև ապաքինման շրջան անցավ։ Ֆուտբոլիստը վերականգնվելուց հետո «Սպարտակի» կազմում դաշտ դուրս չի եկել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում