Բեռլուսկոնի. Հույս ունեմ՝ Գալիանին կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ «Միլան»
Նմանատիպ
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ չի կորցնում լավատեսությունը Կարլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելու հարցում։ Երեկ 55-ամյա մասնագետը կզել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
-Ես հույս ունեմ, որ Գալիանին կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ «Միլան»։ Եվ ես, և Գալիանին այդ առթիվ լավատեսորեն ենք տրամադրված, սակայն միաժամանակ ունենք ևս չորս թեկնածություն, երեքը՝ Իտալիայում, մեկը՝ արտասահմանում,-ասել է Բեռլուսկոնին։
Հաղորդվում է, որ հինգշաբթի օրը Անչելոտին կվիրահատվի Վանկուվերում։ Ակնկալվում է, որ այսօր «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կրկին հանդիպելու է նրա հետ՝ փորձելու համոզել նրան գլխավորել իտալական ակումբը։ Բացի այդ, «Corriere della Sera»-ի տեղեկություններով, «Միլանը» պատրաստ է Անչելոտիին առաջարկել երեք տարվա պայմանագիր և 120 մլն տրանսֆերային բյուջե։
Հետևեք մեզ նաև Telegram-ում