Ռամի. Եթե Ինձագին մնա «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում, ես կհեռանամ

Ռամի. Եթե Ինձագին մնա «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում, ես կհեռանամ

«Միլանի» պաշտպան Ադիլ Ռամին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե Ֆիլիպո Ինձագին մնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: 29-ամյա ֆուտբոլիստը նաև նշել է, որ Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկություն ունի, իսկ «Միլանը» հաջորդ մրցաշրջանում նման հնարավորություն չի ունենալու:

-«Միլանի» հետ իմ պայմանագիրը նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար: Այժմ պետք է մտածեմ ապագայիս մասին, հնարավոր է` հեռանամ ակումբից: Եթե Ինձագին մնա «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում, ես կհեռանամ: Չեմ բացառում, որ կարող եմ խաղալ Ֆրանսիայում, դիտարկելու եմ բոլոր տարբերակները: Ես Չեմպիոնների լիգային մասնակցելու ցանկություն ունեմ,-ասել է Ռամին «L’Equipe TV»-ի տված հարցազրույցի ժամանակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ադիլ Ռամին մասնակցել է 21 խաղի, խփել է մեկ գոլ և ստացել է հինգ դեղին քարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում