Ամերիկայի գավաթ. Արգենտինայի հավաքականի հայտացուցակը

Ամերիկայի գավաթ. Արգենտինայի հավաքականի հայտացուցակը

Արգենտինայի հավաքականի մարզչական անձնակազմը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Գլխավոր մարզիչ Խերարդ Մարտինոն հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ` Սերխիո Ռոմերո («Սամպդորիա»), Նաուել Գուսման («Տիգրես»), Մարյանո Անդուխար («Նապոլի»):

Պաշտպաններ` Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Ֆակունդո Ռոնկալյա («Ջենոա»), Էսեկիել Գարայ («Զենիթ»), Նիկոլաս Օտամենդի («Վալենսիա»), Մարկո Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Միլտոն Կասկո («Նյուելս Օլդ Բոյս»):

Կիսապաշտպաններ` Լուկաս Բիգլիա («Լացիո»), Ռոբերտո Պերեյրա («Յուվենտուս»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Էվեր Բանեգա («Սևիլյա»), Խավյեր Պաստորե («Պարի Սեն Ժերմեն»), Էրիկ Լամելա («Տոտենհեմ»), Անխել դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հարձակվողներ` Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Կարլոս Տևես («Յուվենտուս»), Գոնսալո Իգուային («Նապոլի»), Էզեկիել Լավեսի («Պարի Սեն Ժերմեն»):

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 4-ը, Չիլիում: Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները լինելու են Ուրուգվայը, Պարագվայը և Ճամայկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում