Գալիանի. Անչելոտին ինձ պատասխան կտա հունիսի 3-ին

Գալիանի. Անչելոտին ինձ պատասխան կտա հունիսի 3-ին

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ բանակցությունների ընթացքի մասին:

-Անչելոտին ինձ ասել է, որ մեր առաջարկն ընդունելու հավանականությունը կազմում է 50%: Նա ասում է, որ ցանկանում է մեկամյա դադար վերցնել, բայց ես փորձում եմ համոզել նրան գլխավորել «Միլանը»: Կարլոն վերջնական պատասխան կտա հունիսի 3-ին: Կզանգահարեմ նրան, կտեսնենք` ինչ կլինի:

Աշխարհում ոչ ոք Անչելոտիի նման մարզչական կենսագրություն չունի, անգամ Մոուրինյուն և Գվարդիոլան այդպիսին չեն: Մադրիդի մեկնելուց առաջ ես արդեն ամեն ինչ ասել եմ Ֆիլիպո Ինձագիին,-Գալիանիի խոսքերը մեջբերված են «Milan News»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում