Օզբիլիսը մեկ տարվա ընդմիջումից հետո դաշտ է դուրս եկել

Օզբիլիսը մեկ տարվա ընդմիջումից հետո դաշտ է դուրս եկել

Ռուսական պրեմիեր լիգայի վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Պերմի «Ամկարին»։ Հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Ամկարի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ մեր հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով մոտ մեկ տարի առաջ կտրել էր ծնկի խաչաձև կապանները, այսօր առաջին անգամ փոխարինման է մտել 73-րդ րոպեին։ Յուրա Մովսիսյանը չէր մասնակցում հանդիպմանը վնասվածքի պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում