«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Ալաշկերտը» հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ և զուգահեռաբար ընթացող «Փյունիկ»-«Միկա» (3:2) խաղի արդյունքով պայմանավորված` Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ: 

«Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Միհրան Մանասյանը, Արսեն Բալաբեկյանը և Նորայր Գյոզալյանը, իսկ «Բանանցի» միակ գոլը խփեց Լյուբոշ Հենցելը:

Այսպիսով, «Ալաշկերտն» առաջնությունն ավարտում է չորրորդ հորիզոնականում` ակտիվում ունենալով 38 միավոր` մեկ միավորով ավելի հինգերորդ տեղում ընթացող «Միկայից»: «Բանանցն» ունի 32 միավոր և զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

Բարձրագույն խմբի առաջնություն, 28-րդ տուր

«Ալաշկերտ» – «Բանանց»` 3:1
Գոլերը` Մանասյան 27՛, Բալաբեկյան 43՛, Գյոզալյան 80՛ – Հենցել 78՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում