Չեմպիոնը հաղթանակով ավարտեց մրցաշրջանը. «Փյունիկ»-«Միկա»` 3:2

Չեմպիոնը հաղթանակով ավարտեց մրցաշրջանը. «Փյունիկ»-«Միկա»` 3:2

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին` 28-րդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Փյունիկի» մրցակիցը «Միկան» էր:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին: «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեզար Ռոմերոն, մեկ գոլ էլ խփեց Զավեն Բադոյանը, իսկ «Միկայի» գոլերը հեղինակց Գևորգ Կարապետյանը:

Այսպիսով, «Փյունիկն» առաջնությունն ավարտեց 61 միավորով, իսկ «Միկան» զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 37 միավոր: Այս պարտության պատճառով Արամ Ոսկանյանի թիմը զրկվեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի մասնակցելու ուղեգրից` այն զիջելով «Ալաշկերտին»:

Բարձրագույն խմբի առաջնություն, 28-րդ տուր

«Փյունիկ» – «Միկա»` 3:2
Գոլերը` Ռոմերո 33՛, 83՛ Բադոյան 61՛ – Կարապետյան 28՛, 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում