Վերջին տուրում «Արարատը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Վերջին տուրում «Արարատը» հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ` 28-րդ տուրում ետնապահ «Արարատը» հյուրընկալվել էր «Գանձասար Կապանին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով. «Արարատի» կազմում դուվլի հեղինակ դարձավ Կարլո Չուեկան, մեկ գոլ էլ խփեց Բրայան դե լա Ֆուենտեն:

Այսպիսով, «Արարատը» 2014-15թթ. առաջնությունում վաստակեց ընդամենը 13 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, իսկ «Գանձասար Կապանը» նախավերջին` յոթերորդ տեղում է` ակտիվում ունենալով 29 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 28-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Արարատ»` 0:3
Գոլերը` Չուեկա 36՛, 51՛,  Ֆուենտե 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում