«Միլանն» առաջնությունն ավարտեց հաղթանակով (տեսանյութ)

«Միլանն» առաջնությունն ավարտեց հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ: «Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով: Դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Դանիելե Բազելին, իսկ «Միլանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջակոմո Բոնավենտուրան, մեկ գոլ էլ խփեց Ջամպաոլո Պացինին:

Այսպիսով, Իտալիայի 2014-15թթ. առաջնությունում «Միլանը» կարողացավ վաստակել 52 միավոր և զբաղեցնել 9-րդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան» 17-րդ տեղում է` ակտիվում ունենալով 37 միավոր:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ատալանտա» – «Միլան»` 1:2
Գոլերը` Բազելի 21՛ – Պացինի 36՛ (11-մետրանոց), Բոնավենտուրա 38՛, 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում