Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստների

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստների

Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Դարպասապահներ

  • Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
  • Գևորգ Կասպարով «Միկա»
  • Արսեն Բեգլարյան «Ուլիս»

Պաշտպաններ

  • Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
  • Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
  • Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
  • Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
  • Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
  • Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
  • Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
  • Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

  • Հենրիխ Մխիթարյան «Բորուսսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
  • Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
  • Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
  • Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
  • Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
  • Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
  • Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
  • Զավեն Բադոյան «Փյունիկ»
  • Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
  • Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Հարձակվողներ

  • Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
  • Արթուր Սարկիսով «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
  • Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)
  • Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հետևեք մեզ նաև Telegram-ում