«Միլանը» բանակցում է Վիլաշ-Բոաշի հետ

«Միլանը» բանակցում է Վիլաշ-Բոաշի հետ

Իտալական «Միլանը» բանակցում է «Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշ հետ։

Հաղորդվում է, որ կողմերն սկսել են բանակցել պորտուգալացի մասնագետի տեղափոխության պայմանների շուրջ մոտ մեկ շաբաթ առաջ։ Վիլաշ-Բոաշը հետաքրքրված է «Ռոսոներիների» կազմում աշխատանքով, բայց ցանկանում է համոզվել, որ ակումբը պատրաստ է իրեն գումար տրամադրել կազմն ուժեղացնելու համար։

Հիշեցնենք, որ Վիլաշ-Բոաշի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում