Անչելոտին մերժել է «Միլանի» առաջարկը

Անչելոտին մերժել է «Միլանի» առաջարկը

Հայտնի մարզիչ Կարլո Անչելոտին, ում վերջին ակումբը Մադրիդի «Ռեալն» էր, հրաժարվել է «Միլանը» գլխավորելու առաջարկից: Այդ մասին իտալացի մասնագետը գրել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:

«Շնորհակալ եմ «Միլանին» ցուցաբերած հետաքրքրության համար: Բարդ է մերժել ինձ համար այդքան սիրելի ակումբին, բայց ինձ հանգիստ է անհրաժեշտ: «Միլանին» ամենալավն եմ մաղթում»,-գրել է Անչելոտին:

Ավելի վաղ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել էր, որ Անչելոտին, ով 2001-2009 թվականներին աշխատել է իտալական ակումբում, վերջնական պատասխան տալու է հունիսի 3-ին: 

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է մայիսի 25-ին, պատճառն առանց տիտղոսների մրցաշրջանն է: «Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում Անչելոտին հաղթել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Աշխարհի ակումբային առաջնությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում