Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը

Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է տեղափոխվել իսպանական «Վալենսիա», հաղորդում է «Cope»-ն։

Համաձայն աղբյուրի ունեցած տեղեկությունների, «Վալենսիայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի դարպասապահի ծառայություններով, քանի որ «Թռչող մկների» դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս եկել շարքից։ Սակայն Կասիլյասը նշել է, որ Իսպանիայում միայն «Ռեալի» դարպասը կպահպանի։

«Արքայական ակումբում» Կասիլյասի ապագան հարցականի տակ է, չնայած ակումբի ղեկավարությունը նրան վստահություն է հայտնել։ Ֆուտբոլիստը մտադիր է զրուցել թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բեիտեսի հետ և կողմնորոշվել իր ապագայի հարցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում