Հնարավոր է` հաջորդ մրցաշրջանում «Միկան» հանդես գա առաջին խմբի առաջնությունում

Հնարավոր է` հաջորդ մրցաշրջանում «Միկան» հանդես գա առաջին խմբի առաջնությունում

«Միկան»» որոշել է չերկարաձգել պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ: Ակումբի

մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Արմեն Ֆիշյանի, Ալեքս Էնրիկե դա Սիլվայի, Գևորգ Պողոսյանի, Անդրանիկ Ոսկանյանին, Վարդան Մովսիսյանի, Գոռ Պողոսյանի, Արմեն Պետրոսյանի, Սարգիս Կարապետյանի, Արթուր Ադամյանի, Դավիթ Գրիգորյանի, Ռաֆայել Ղազարյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Կարապետյանի պայմանագրերը ավարտվում էին առաջիկա հուլիսին, և ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել դրանց ժամկետները:

««Միկան» հաջորդ մրցաշրջանում մտադրություն ունի հանդես գալու առաջին խմբի առաջնությունում իր մարզադպրոցի կադրերով: «Միկան»արձակուրդում է մինչեւ հունիսի 23-ը»,-ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում