Սերենա Ուիլյամսը` «Ռոլան Գարրոսի» չեմպիոնուհի (լուսանկարներ)

Սերենա Ուիլյամսը` «Ռոլան Գարրոսի» չեմպիոնուհի (լուսանկարներ)

Ֆրանսիայի Բաց առաջնության` «Ռոլան Գարրոսի» կանանց եզրափակչում Սերենա Ուիլյամսը 6:3, 6:7, 6:2 հաշվով առավելության հասավ Լյուսի Շաֆարժովայի նկատմամբ: ԱՄՆ-ի և Չեխիայի ներկայացուցիչները կորտում անցկացրեցին 2 ժամ:

Այսպիսով, Սերենա Ուիլյամսը նվաճեց կարիերայի 67-րդ  և «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 20-րդ տիտղոսը: Հիշեցնենք, որ տարեսկզբին Ուիլյամսը հաղթել էր նաև Ավստրալիայի Բաց առաջնությունում, ուստի 2015 թվականի արդյունքներով «Մեծ Սաղավարտ» ստանալու բոլոր հնարավորությունները  պահպանում է:

Հիշեցնենք նաև, որ տղամարդկանց եզրափակչում մրցելու են Ստեն Վավրինկան ու Նովակ Ջոկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում