«Ման. Յունայթեդը» մերժել է «Վալենսիայի» առաջարկը

«Ման. Յունայթեդը» մերժել է «Վալենսիայի» առաջարկը

«Վալենսիայի» ղեկավարությունը դարպասապահ Վիկտոր Վալդեսի տրանսֆերը գնելու համար պաշտոնական առաջարկով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին» և մերժվել է: Այս մասին տեղեկանում ենք «Superdeporte»-ից:

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը մրցաշրջանի ավարտին լուրջ վնասվածք ստացել և կարող է խաղադաշտ վերադառնալ 6-8 ամիս անց, ուստի «չղջիկներին» անհրաժեշտ է նոր դարպասապահ, սակայն «կարմիր սատանաները» չեն համաձայնել վաճառել 33-ամյա Վալդեսին, ում տրանսֆերը ձեռք են բերել հունվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում