Աշխարհի ամենաարտասովոր մարզադաշտերը

Աշխարհի ամենաարտասովոր մարզադաշտերը

Էկոլոգիական մարզադաշտ, լողացող մարզադաշտ, մարզադաշտ` թռիչուղու հարևանությամբ… Ներկայացնում ենք աշխարհի ամենաարտասովոր մարզադաշտերը:

Բրագիի քաղաքային մարզադաշտ (Պորտուգալիա)

Եվրո 2004-ին ընդառաջ Բրագայում կառուցվեց 33 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտը: Կառուցողները վստահ էին, որ լեռներից ավելի լավ միայն լեռները կարող են լինել: Արենան ոչ միայն ժայռի ներքևում է, այլ նաև կպած է նրան: Ժայռի վրա են տեղակայված ցուցատախտակը, տեսախցիկները, իսկ գնդակի հզոր հարվածը կարող է քարեր պոկել ժայռից 🙂 Այս գեղեցկությունն արժեցել է 122 միլիոն դոլար: Այն պորտուգալական ամենաթանկարժեք մարզադաշտերից է:

«Սապպորո Դոում» (Ճապոնիա)

Hi-tech-բնապահպանությունից. Սապպորոյի մարզադաշտը կառուցվեց Աշխարհի առաջնությանն ընդառաջ: Այն յուրօրինակ տեսք ունի շնորհիվ տանիքի և բնական կառուցվածքի: Մարզադաշտը հագեցած է շարժական յուրահատուկ լուծումներով, ինչը թույլ է տալիս ֆուտբոլի դաշտը վերածել բեյսբոլի դաշտի հաշված րոպեների ընթացքում: Նշենք, որ այստեղ ձմեռային մարզաձևերի առաջնություններ էլ են կազմակերպվում: Կարճ ասած՝ «Դոումը» նախատեսված է բոլոր իրավիճակների համար:

«Գոսպին Դոլակ» (Խորվաթիա)

Եթե Բրագայում մարզադաշտը մի կողմով էր հենված լեռանը, ապա Խորվաթիայում այն բառացիորեն կանգնած է լեռների վրա: Վերևից պարզապես հիասքանչ տեսարան է՝ քարեր, ջուր, գեղատեսիլ հին շինություններ: Այստեղ դաշտին նայելն էլ պարտադիր չէ, կարելի է հիանալ միայն բնապատկերով:

«Մարինա Բեյ» (Սինգապուր)

Գնդակ որոնող ջրասույզներ… Սա միայնգամայն իրական է, եթե դուք ֆուտբոլ եք խաղում Սինգապուրի «Մարինա Բեյ» մարզադաշտում: Տրիբունան ափին է, իսկ դաշտը տեղակայված է լողացող հատուկ հարթակի վրա: Այնպես որ, հնարավոր է դաշտը որտեղ ասես տեղափոխել: Փոխարենը քիչ հավանական է երկրպագուների ներխուժումը խոտածածկի վրա, քանի որ այն շրջապատված է ջրով ու ցամաքի հետ նեղ կամուրջներով է կապված: Ի դեպ, տրիբունաները կարող են ավելի քան 30.000 մարդու հյուրընկալել:

«Ջանգիտո Մուլաչելի» (Բրազիլիա)

Կուրիտիբեի մարզադաշտը համարվում է առաջին բնապահպանական արենան: Տրիբունան տեղակայված է հենց լեռան լանջերին, առանց արհեստական կառույցների՝ միայն հող և նստարան: Տրիբունայի ստորին տարածքը փայտից է: Հենց այդպիսի տեսք ունեին 100 տարի առաջ գոյություն ունեցող գրեթե բոլոր մարզադաշտերը:

«Կոկոդրիլոս Պարկ» (Վենեսուելա)

Կոկոսն ու կոկորդիլոսը Վենեսուելայի մարզադաշտի անվան հետ ոչ մի կապ չունեն: Անվանումը ծագել է արենայի տեղակայքից: Մի կողմից լեռն է, մյուս կողմերում՝ հովիտն ու ավտոճանապարհը: Համաձայնեք, որ արենայի շրջակայքն իսկապես տարօրինակ տեսք ունի:

«Վիկտորիա Ստադիում» (Ջիբլարթար)

Պետության տարածքն այնքան էլ մեծ չէ ու դրա համար էլ այս մարզադաշտը միակն է ու տեղական առաջնության բոլոր խաղերն այստեղ են անցկացվում: Առաջնության խաղերը կարող են ընդհատվել ինքնաթիռների վայրէջքի ու վերելքների ժամանակ, քանի որ օդանավակայանի թռիչքուղին հարում է մարզադաշտի պատին: Փոքրիկ երկիր, քիչ տարածք ու ամեն ինչ իրար մոտիկ: Կենտրոնական փողոցը, ծովն ու հայտնի քարը ևս հարևանությամբ են:

«Էստադիո Էրնանդո» (Բոլիվիա)

Գունավոր շենքերը Բոլիվիային շատ բնորոշ են: Բացի այն, որ այս մարզադաշտն աշխարհում ամենալեռնայինն է բոլոր նրանց հետ համեմատած, որտեղ հանդես է գալիս տեղի հավաքականը, այն նաև այնքան մոտ է բնակելի շենքերին, որ մի ամբողջ թաղամասի բնակիչներ կարող են սեփական բնակարանից հետևել խաղին:

Կարդացեք նաև` «Վրանից մինչև ադամանդ. Ի՞նչ տեսք ունեն Մունդիալ-2022-ի մարզադաշտերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում