Բեռլուսկոնին հիշեցրել է «Միլանի» հաջողություններն ու «Յուվենտուսի» ձախողումները

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ նոր ներդրող Բի Տեչաուբոլի գալուստով թիմը կվերադառնա հաղթական ավանդույթներին։
Գործարարը ձեռք է բերել «Ռոսոներիների» բաժնետոմսերի 48 տոկոսը։
-Մենք նորից կսկսենք հաղթել և կվերադառնանք Եվրոպա։ Ինձ հետ «Միլանը» հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, այն դեպքում, երբ «Յուվենտուսը» պարտվել է հինգ եզրափակիչներից չորսում։
Կարող եմ վստահեցնել, որ «Միլանը» կվերադարձնի հաղթական հզորությունը։
Ճիշտ է, վերջին անգամ մենք Սկուդետոն նվաճել ենք հինգ տարի առաջ, սակայն պատմությունը, ինչպես հայտնի է, պարուրաձև է զարգանում,-նշել է Բեռլուսկոնին։