Պաշտոնական. Ալենիչևը կգլխավորի «Սպարտակը»

Պաշտոնական. Ալենիչևը կգլխավորի «Սպարտակը»

Հայտնի է Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի անունը։ Ակումբի տնօրենների խորհուրդը որոշել է, որ Մուրատ Յակինին փոխարինելու է Դմիտրի Ալենիչևը, տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Ալենիչևը 1994-1998 և 2006-2008 թվականներին եղել է «Սպարտակի» խաղացող՝ այդ ընթացքում 4 անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն և երկու անգամ՝ գավաթակիր։ Մարզչական կարիերան Ալենիչևն սկսել է Ռուսաստանի պատանեկան հավաքականում, իսկ վերջին տարիներին գլխավորում էր Տուլայի «Արսենալը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում