ԱՄՆ դեսպան Ուորլիքը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին

ԱՄՆ դեսպան Ուորլիքը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին

Այսօր՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ուորլիքը հանդիպել է առաջիկա Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության և ձեր խիզախ որոշումը մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Մենք հայ մարզիկներին մաղթում ենք հաջող մրցումներ»,-ասել է դեսպանը: ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է դեսպանի մաղթանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում