«Ուլիսը» ներկայացրել է առաջիկա ծրագրերը

«Ուլիսը» ներկայացրել է առաջիկա ծրագրերը

Հունիսի 22-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայանալու է Եվրոպա լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Մրցաշարի ուղեգիր նվաճած «Ուլիսը» իր առջև խնդիր է դրել ինչքան հնարավոր է լավ հանդես գալ Եվրոպա լիգայում և ուրախացնել հայ ֆուտբոլասերներին:

Ակումբի ղեկավարությունը թիմի լավ ելույթներն ապահովելու համար քայլեր է մշակում: Ղեկավարությունն ու մարզչական կազմը հունիսի 15-ին Երևանում կանցկացնեն ժողով, որից հետո էլ կհրապարակվեն թիմի առաջիկա պլանները:

Նշենք, որ «Ուլիսի» կազմը համալրվելու է, և ցանկություն կա մինչև Եվրոպա լիգայի հանդիպումները ուսումնամարզական հավաք անցկացնել: Ավելի մանրամասն ծրագրերի մասին կհաղորդվի հունիսի 15-ին, տեղեկացնում է «Ուլիսի» մամուլի քարտուղարությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում