Բեռլուսկոնին հաստատել է՝ «Միլանը» հետաքրքրված է Իբրահիմովիչով

Բեռլուսկոնին հաստատել է՝ «Միլանը» հետաքրքրված է Իբրահիմովիչով

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով։

-Իբրահիմովի՞չը։ Այո, մենք հետաքրքրվում ենք նրանով։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Հույս ունեմ, որ նա կվերադառնա «Միլան»։ Թիմին պետք են երեք ուժեղ հարձակվողներ, և մենք պետք է ուսումնասիրենք շուկայում առկա տարբերակները։

Հույս ունենք, որ հաջորդ մրցաշրջանին ընդառամ «Միլանն» այնպիսի կազմ կունենա, որը թույլ կտա օայքարել Սկուդետոյի համար։ Մենք շատ բան ենք ակնկալում հաջորդ առաջնությունից,-ասել է Բեռլուսկոնին «Tele Lombardia»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը «Միլանում« կարող է տարեկան 8 մլն եվրո վաստակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում