Տիգրան Բարսեղյանն այլևս «Միկայում» չէ

Տիգրան Բարսեղյանն այլևս «Միկայում» չէ

Երևանի «Միկա» ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հետ: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միկայի» հետ ավարտվում էր 2016 թ. դեկտեմբերին:

Տիգրանը «Միկա» էր տեղափոխվել 2013 թվականի դեկտեմբերին Կապանի «Գանձասարից»: Ամենայն հավանականությամբ, երիտասարդ ֆուտբոլիստը կրկին հանդես կգա կապանյան թիմում: Այս մասին հայտնում է «Միկայի» մամուլի քարտուղարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում