Բաքու 2015. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց կիսաեզրափակչում

Բաքու 2015. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց կիսաեզրափակչում

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի ըմբշամարտի մրցումների կիսաեզրափակիչ փուլում 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեց: 

Մաքսիմ Մանուկյանը լարված գոտեմարտում զիջեց ուրկանիացի Ժան Բելենյուկին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից: Սկզբից մեր ըմբիշը կարողացավ փոխադրել մրցակցին և գլորում հնարքով 4 միավոր վաստակեց, այնուհետև Բելենյուկը փոխեց մարտավարությունը, սկսեց ընդամենը գորգից դուրս հրել Մաքսիմին և կարողացավ հաղթել 12:4 հաշվով: Եզրափակչում ուկրանիացու մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Չակվետաձեն, իսկ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:1 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին: 1/8 եզրափակչում Մաքսիմը 9:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Սաման Թամաշեբին, իսկ քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել լիտվացի Ալեքսանդր Կազակևիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում