Բաքու 2015. Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Բաքու 2015. Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերում Միհրան Հարությունյանը Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով հավակնում է ոսկե մեդալի:

66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը կիսաեզրափակչում 8:5 հաշվով կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի Հասան Ալիևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը կմցրի Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովի հետ: 

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից և 6:0 հաշվով առավելության հասավ իսպանացի Նավարո Սանչեսի նկատմամբ, 1/8 եզրափակչում ընդամենը 1 րոպե 16 վայրկյանում 8:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կոնստանտին Ստասին, իսկ 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ալեքսանդր Մաքսիմովիչին` հաղթելով 9:1 հաշվով:

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում