Բաքու 2015. Միհրան Հարությունյանը` արծաթե մեդալակիր

Բաքու 2015. Միհրան Հարությունյանը` արծաթե մեդալակիր

Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը 66 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը ոսկե մեդալի համար պայքարեց ռուս Արտյոմ Սուրկովին:

Գոտեմարտը շատ լարված ստացվեց. ռուս, ըմբիշը չկատարելով ոչ մի հնարք, ամեն նկատողությունից վաստակելով մեկ միավոր, 2:0 հաշվով հաղթեց Միհրան Հարությունյանին: Այսպիսով, Միհրան Հարությունյանը բավարարվեց արծաթե մեդալով, որն այս խաղերում Հայաստանի համար:

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից և 6:0 հաշվով առավելության հասավ իսպանացի Նավարո Սանչեսի նկատմամբ, 1/8 եզրափակչում ընդամենը 1 րոպե 16 վայրկյանում 8:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կոնստանտին Ստասին, իսկ 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ալեքսանդր Մաքսիմովիչին` հաղթելով 9:1 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Հասան Ալիևի նկատմամբ:

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում