Ազատոճային ըմբիշները մեկնել են Բաքու

Ազատոճային ըմբիշները մեկնել են Բաքու

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանը հավաքականն այսօր մեկնել է Բաքու մասնակցելու Եվրոպական առաջին խաղերին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը՝ նշելով, որ արդեն Հայաստան են վերադարձել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ վերջիններս Հայաստանի համար վաստակել են ստուգատեսում դեռևս միակ մեդալը. 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի է արժանացել Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի ընտրանին բաղկացած է 6 մարզիկներից. Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում