«Միլանը» հայտարարել է Ինձագիի հեռանալու մասին

«Միլանը» հայտարարել է Ինձագիի հեռանալու մասին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ 

41-ամյա մասնագետը թիմի հետ աշխատել է ընդամենը մեկ մրցաշրջան։ Ավարտված մրցաշրջանում «Միլանն» Ա Սերիայում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականն ու զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ «Ռոսոներիների» նոր գլխավոր մարզիչը կլինի Սինիշա Միխայլովիչը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում