Պաշտոնական. Միխայելովիչը` «Միլանի» նոր գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Միխայելովիչը` «Միլանի» նոր գլխավոր մարզիչ

«Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչը նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում: Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Միխայելովիչը գլխավորելու է «Միլանը» մինչև 2016-17թթ. մրցաշրջանի ավարտը:

«Ակումբի հետ երկամյա պայմանագիր կնքած Սինիշա Միխայելովիչը կլինի «Միլանի» նոր գլխավոր մարզիչը: Նրան լավ աշխատանք և լավագույն արդյունքներ ենք մաղթում»,-ասվում է «Միլանի» տարածած հաղորդագրությունում:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Միխայելովիչի գլխավորած «Սամպդորիան» Իտալիայի առաջնությունում 7-րդն էր: 46-ամյա մասնագետն աշխատել է նաև «Բոլոնիայում», «Կատանիայում», «Ֆիորենտիանայում» և Սերբիայի հավաքականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում