Բաքու 2015. Դավիթ Սաֆարյանն ու Գարիկ Բարսեղյանը շարունակում են պայքարը

Բաքու 2015. Դավիթ Սաֆարյանն ու Գարիկ Բարսեղյանը շարունակում են պայքարը

Առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցումային օրը գորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային ըմբիշները: Հայաստանը 57 կգ քաշային կարգում ներկայացնում է Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ Դավիթ Սաֆարյանը, իսկ 74-ում՝ Գրիգոր Գրիգորյանը:

Առաջինն իր պայքարը սկսեց Դավիթ Սաֆարյանը, ով 1/16 եզրափակչում ուժերը չափեց մակեդոնացի Դեյան Միտրովի հետ։ Գոտեմարտը անցավ լարված պայքարում և ավարտվեց 2:2 հաշվով, բայց քանի որ մեր ըմբիշը միավոր վաստակել էր մրցակցին փոխադրելով, իսկ մակենդոնացին՝ զգուշացումներից, ապա հետագա պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ Դավիթը: 1/8 եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի բուլղար Բորիսլավ Նովաչկովը:

Երկրորդը պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, ով 1/8 եզրափակչում 4:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Վլադիմիր Դուբովի նկատմամբ, Գարիկի հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Յաշար Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում