Բաքու 2015. Գրիգոր Գրիգորյանը դուրս մնաց պայքարից

Բաքու 2015. Գրիգոր Գրիգորյանը դուրս մնաց պայքարից

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի ըմբշամարտի մրցումներում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ առաջին մրցակիցը բուլղարացի Կիրիլ Թերզիևն էր:

Գրիգորը 11:8 հաշվով պարտվեց բուլղար ըմբիշին և դուրս մնաց հետագա պայքարից, սակայն պետք է շեշտել, որ կային մրցավարական, այսպես ասած, բացթողումներ, քանի որ Գրիգորի կատարած բազմաթիվ հնարքներից հետո մեր ըմբիշին տրվում էին շատ քիչ միավորներ, այնինչ բուլղարացուն մրցավարները ամեն կերպ «պահում էին»:

Հ.Գ. Այնուամենայնիվ չենք մոռանում, որ խաղերը անցկացվում են Բաքվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում