«ՊՍԺ»-ն հրաժարվել է վաճառել Իբրահիմովիչին

«ՊՍԺ»-ն հրաժարվել է վաճառել Իբրահիմովիչին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես կգա ֆրանսիական ակումբում։

Նախօրեին Քաթարում Շվեդիայի հավաքականի 33-ամյա ավագն ու իր գործակալ Մինո Ռայոլան հանդիպում են ունեցել փարիզյան ակումբի նախագահ Նասսեր Ալ Խելայֆիի հետ՝ փորձելով պայմանավորվել ոչ նշանակալից փոխհատուցման դիմաց «Միլան» տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է «Sky Sport Italia» պարբերականը։ Ալ-Խելայֆին մերժմամբ է պատասխանել, և, ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կմնա «ՊՍԺ»-ում։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի ամառը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում