Ինձագին «Միլանից» 300.000 եվրո կստանա

Ինձագին «Միլանից» 300.000 եվրո կստանա

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին պայմանավորվել է ակումբի հետ փոխհատուցման գումարի վերաբերյալ։

Պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար (Ինձագիի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2016 թ. ամառը) 41-ամյա մասնագետն ակումբից կստանա 300.000 եվրո փոխհատուցում, հաղորդում է «La Gazzetta dello Sport»։

Հիշեցնենք, որ Ինձագին «Միլանում» աշխատեց մեկ տարի։ Նրա գլխավորությամբ թիմը Ա Սերիայում գրավեց 10-րդ հորիզոնականն ու հնարավորություն չստացավ խաղալու եվրագավաթներում։ Հիշեցնենք, որ «Միլանի» նոր մարզիչ է նշանակվել Սինիշա Միխայլովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում