Բաքու 2015. Մուրթազալիևը հաղթեց թուրք ըմբիշին

Բաքու 2015. Մուրթազալիևը հաղթեց թուրք ըմբիշին

Բաքվում շարունակվում են առաջին Եվրոպական ամառային խաղերը: Այսօր պայքարի մեջ են մտել 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերի ազատոճային ըմբիշները: 

Հայաստանի ներկայացուցիչներից իր առաջին գոտեմարտն անցկացրեց 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը, ով որակավորման փուլում հանդիպեց թուրք Ահմեդ Բիլիչիի հետ: Լարված պայքարում Մուսան 5:4 հաշվով առավելության հասավ թուրք ըմբիշի նկատմամբ: 1/8 եզրափակչում Մուրթազալիևի մրցակիցը կլինի  Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Նասկիդայևան:

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում