Բաքու 2015. Բերիանիձեն հաղթեց լեգենդար Գացալովին

Բաքու 2015. Բերիանիձեն հաղթեց լեգենդար Գացալովին

Բաքվում ընթացող Եվրոպական ամառային խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն:

125 կգ քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Նրա առաջին մրցակիցը լեգենդար ըմբիշ, Աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովն էր: Անձնական քաշով Գացալովը զիջում է մյուս ըմբիշներին մոտ 20-25 կգ, սակայն պետք է նշել, որ անգամ այդ պայմաններում ռուս ըմբիշին հաղթելը բավականին բարդ էր:

Լարված գոտեմարտում առաջինը միավոր վաստակեց Գացալովը` փոխադրելով մրցակցին, սակայն Լևանը կարողացավ փոխել գատեմարտի ընթացքը և 7:2 հաշվով առավելության հասնել: 1/4 եզրափակչում Լևան Բերիանիձեի մրցակիցը կլինի Ալեքսեյ Շեմարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում