«Արարատում» փորձաշրջան են անցնում երեք ֆուտբոլիստներ

«Արարատում» փորձաշրջան են անցնում երեք ֆուտբոլիստներ

«Արարատը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին` մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմում փորձաշրջան է անցնում 28-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան, ով նախկինում հանդես է եկել Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, «Ատլետիկոյի» և «Ալմերիայի» երկրորդ թիմերում, ինչպես նաև` Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» և Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»: «Արարատում» փորձաշրջան են անցնում նաև 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, «Բանանցի» և «Միկայի» նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը:

Հավելենք, որ «Արարատն» արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» և «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում