«Ուլիսն» ստուգողական հանդիպում կանցկացնի Բաթումիի «Դինամոյի» հետ

«Ուլիսն» ստուգողական հանդիպում կանցկացնի Բաթումիի «Դինամոյի» հետ

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսը» վաղը՝ հունիսի 21-ին ստուգողական առաջին հանդիպումը կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Երևանան ակումբը կհանդիպի Բաթումիի «Դինամոյի» հետ: Խաղը կկայանա Սաքարյա քաղաքի «Էրենլեր» մարզադաշտում Երևանի ժամանակով 17.30-ին: Հիշեցնենք, որ «Ուլիսը» նախապատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին, որի վիճակահանությունը կայանալու է հունիսի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում