Եվրոպա լիգայի վիճակահանություն. Հայկական ակումբների մրցակիցները

Եվրոպա լիգայի վիճակահանություն. Հայկական ակումբների մրցակիցները

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը:

Հայաստանը ներկայացնող երեք ակումբները կհանդիպեն հետևյալ թիմերին՝

  • «Շիրակ» – «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)
  • Բիրկիրկարա (Մալթա) – «Ուլիս»
  • «Ալաշկերտ» – «Սենտ Ջոնսթոն» (Շոտլանդիա)

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին: Երևանի ժամանակով ժամը 16:30-ին պարզ կդառնան մեր թիմերի հնարավոր մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում